ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստում քննարկվել է նաև ԳՄ-ի կազմը համալրելու հարցը՝ ԳՄ անդամ է դարձել Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Ընդհանուր Ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...